Legal and law concept statue of Lady Justice on the table with book and scale
1402803562c67527cf7983a72b73110a_M
previous arrowprevious arrow
next arrownext arrow
Shadow

«Միջազգային արբիտրաժային դատարանը» մշտապես գործող Արբիտրաժային դատարան է , որը ստեղծվել և գործում է  միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համապատասխան՝ առևտրային /պայմանագրային/ վեճերի պրոֆեսիոնալ, արագ և արդարացի լուծման նպատակով:

Ժամանակակից աշխարհում մեծ տարածում ունեն պետական դատական համակարգին զուգահեռ վեճերը լուծող այլընտրանքային կառույցները, որոնցից են նաև առևտրային արբիտրաժները: Վեճերն անկախ և արդարացի լուծող արբիտրաժային դատարանների զարգացումը ներկայումս ներդրումների խթանման և տնտեսության զարգացումն ապահովելու անհրաժեշտ նախապայմաններից մեկն է։

Հաշվի առնելով արբիտրաժային դատարանների կարևորությունը և հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաև ոլորտը կարգավորող միջազգային իրավական ակտերը` մենք ստեղծել ենք անկախ, անկողմնակալ և պրոֆեսիոնալ մշտապես գործող միջազգային արբիտրաժային դատարան՝ ներդնելով միջազգային լավագույն փորձը:

Մեր արբիտրաժային դատարանում կարող են քննվել ինչպես ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց, այնպես էլ տարբեր պետությունների սուբյեկտների միջև առաջացող առևտրային վեճերը։